1417 դիտում
09:53 25-02-2023
Հովհաննես Հարությունյան․ «Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող ամեն մի վատ բանի պատճառը, սկզբնաղբյուրը եւ հետեւանքը Երեւանի Հանրապետության հրապարակում է»․ «Առավոտ»
«Հայաստան» դաշինքի անդամ Հովհաննես Հարություննյանը Արցախում վերջին օրերի քաղաքական զարգացումների ֆոնի վրա Սամվել Բաբայանի ակտիվացման առիթով ասաց․ «Նա ուզում է իր վրա ուշադրություն հրավիրել։ Բայց վերջին տարիների նրա գործունեությունը հետեւողականորեն տարավ նրան, որ ինքը սպառվեց։ Նա իրեն վերջնական սպառեց, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման օրը լինելով Նիկոլի կաբինետում, հետո հանգիստ շենքից դուրս եկավ ու գնաց։ Սամվել Բաբայանի կենսագրությունը, ինչ ինքն իրենից ներկայացրել է, կապված է եղել Արցախյան առաջին ազատամարտի, Արցախն ազատագրելու հետ։ Ու երբ գտնվելով այդ սենյակում, այդքան հանգիստ ընդունում է, որ ինչ-որ մեկը Արցախը հանձնում է մի ստորագրությամբ, ինքն իրեն ամբողջությամբ ոչնչացրեց»։ Գրում է «Առավոտը»։
Հովհաննես Հարությունյանը անդրադարձավ նաեւ այս օրերին Արցախում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների պատճառներին եւ հնարավոր հետեւանքներին։ «Խնդիրը Արցախում ստեղծված իրավիճակը չէ։ Մենք թիրախները սխալ ենք դնում։ Ի՞նչ է նշանակում՝ ինչի կարող է հասցնել Արցախի քաղաքական դաշտում պառակտումը։ Սկզբնակետը դա չէ։ Անհրաժեշտ է ֆիքսել, որ ամեն ինչի սկզբնակետը Երեւանում է ու նստում է Հանրապետության հրապարակում։ Այսինքն, Արցախը գնալու է կործանման ճանապարհով։ Արցախում պառակտում կլինի, թե չի լինի, Հայաստանում խռովություն կլինի, թե չի լինի, Լաչինի ճանապարհը փակ կլինի, թե բաց, այս բոլորը մեկ փաթեթի մեջ հանգամանքներ են։ Դրանցից ոչ մեկը պատճառը չէ։ Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող ամեն մի վատ բանի պատճառը, սկզբնաղբյուրը եւ հետեւանքը Երեւանում է՝ Հանրապետության հրապարակում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2320 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2113 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1576 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»