3928 դիտում
14:53 20-04-2022
«Դա ֆեյք է․ սկզբնաղբյուրը նիկոլական perfect TV-ներն են»․ Վանեցյանը՝ ոտքն իբրև թե գետնին խփելու ու 200․000 մարդ հավաքելու մասին․ «Առավոտ»
«Ես զարմանում եմ, որ «Ազատություն» ռ/կ-ն՝ պրոֆեսիոնալ լրատվամիջոց, ցիտում է ֆեյք նյութերն ու ասում, թե ես նման բան եմ երեկ ասել։ Ես նման բան երբեւէ չեմ ասել։ Դրա սկզբնաղբյուրը նիկոլական perfect TV-ներն են»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը, երբ լսեց հարցադրում այն մասին, թե ինքը երեկ հայտարարել է՝ ոտքս խփեմ գետնին, 200․000 մարդ կհավաքվի։ Գրում է «Առավոտը»։
Արթուր Վանեցյանը շեշտեց․ «Հիմար խոսակցություններ են, չեմ ասել նման բան եւ երբեք նման հարց չեմ քննարկել։ Ի՞նչ է անում իշխանական քարոզչամեքենան։ Հարգարժան ԶԼՄ-ն դառնում է ֆեյք տեղեկատվության զոհ։ Գալու է այդ օրը, բայց ես չեմ խփելու ոտքս, մարդիկ իրենք են ինքնակամ, գիտակցաբար գալու այստեղ եւ ողողելու Հայաստանը, վռնդելու սրանց։ «Ամենալուրջ» քննադատությանը, որ ենթարկվել եմ այս ընթացքում, դա այն է, որ նստում եմ աթոռին, որ առավոտ գնում եմ տուն, սափրվում, լողանում, փոխում հագուստս․․․մեկ էլ մի հատ ֆոտո են տարածել, որում ծխում եմ, գրում են՝ «սիգար ծխելով Վանեցյանն Արցախ է փրկում»․․․Վանեցյանը սիգար ծխում է վաղուց, ուստի ամոթ է․․․ այլ քննադատություն չեմ լսել եւ չի կարող լինել, որովհետեւ մեր գործն արդար է»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
958 դիտում
22:14 16-01-2025
Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն
691 դիտում
21:43 16-01-2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ
778 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել