Թուրքիայում ընտրությունները հունիսի 18-ից ուշ հետաձգելու հնարավորություն չկա․ ԶԼՄ-ներ
Ներկայում Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները հունիսի 18-ից ուշ ժամկետով հետաձգելու օրենսդրական հնարավորություններ չկան։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով կուսակցությունների աղբյուրներին։
Նշվում է, որ ընտրությունները հունիսի 18-ից ուշ նշանակելու համար, որը խստորեն սահմանված է օրենքով, անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, և Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծված իրավիճակում չի կարող որոշում կայացնել քվեարկությունը հետաձգելու մասին: Բացի դրանից, իշխող կուսակցության հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում» կուսակցությունը բացասաբար է վերաբերվում հունիսի 18-ից հետո ընտրությունները հետաձգելուն։ Ընդդիմադիր «Լավ» կուսակցությունը նույնպես այս տարբերակը ընդունելի չի համարում։
Հաղորդվում է, որ երեքշաբթի օրվանից հիմնական կուսակցությունների առաջնորդները, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նախարարների մեծ մասը երկրաշարժի գոտուց վերադառնում են Անկարա, որտեղ կվերսկսեն նախընտրական ժամանակացույցի քննարկումը։