Դեմագոգիայի ամենատարածված հնարքը․ կեղծ այլընտրանքներ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Դեմագոգիայի ամենատարածված հնարքն է կեղծ այլընտրանքներ առաջ քաշելը եւ դրա հիման վրա քարոզչություն անելն ու շանտաժով զբաղվելը: Դու նիկոլական չե՞ս, ուրեմն քոչարյանական ես: Կամ հակառակը՝ եթե չես կարծում, որ Քոչարյանը կփրկի Հայաստանը, ուրեմն ներկայիս իշխանության կողմնակից ես: «Իսկ ո՞վ կփրկի, – նույն տրամաբանության մեջ հարց է առաջանում, – ո՞ւմ եք դուք տեսնում որպես փրկիչ»: Ոչ մեկին չեմ տեսնում: Այս փուլում քաղաքական գործիչները լուրջ ասելիք եւ անելիք չունեն: Կփրկի ծրագիրը, ռազմավարությունը, որոնք պետք է մշակեն մտավորական շրջանակները՝ այն շրջանակները, որոնց նկատմամբ տարբեր քաղաքական խրամատներում նստած ֆանատները, մեղմ ասած, ջերմ զգացմունքներ չունեն:
Նույնը՝ միջազգային հարաբերություններում: Այսօր հակադիր ճամբարներում տեղակայված ագրեսիվ ֆանատները կենտրոնացել են հենց այդ թեմաների վրա: Եթե հիշեցնում ես, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր հարցում միասնական քաղաքականություն են վարում, իսկ Ալիեւը բացահայտորեն հայտարարում է «Արեւմտյան Ադրբեջան» «վերադառնալու» մտադրության մասին, ուրեմն դու «ռուսաստրուկ» ես եւ «ԳՌՈւ-ի գործակալ»: Եվ հակառակը՝ եթե դու կանխատեսում ես, որ Ռուսաստանը վաղ թե ուշ դուրս է գալու այս տարածաշրջանից, ուրեմն դու ցանկանում ես, որ Հայաստանը դառնա Թուրքիայի վիլայեթ: Այս դեպքում նույնպես մերժվում է չեզոք վերլուծության հնարավորությունը եւ, կարծես թե, պարտադրանք է ձեւավորվում մասնակցել ակտուալ քաղաքականության խարդավանքներին: Կա՛մ սեւ, կա՛մ սպիտակ՝ այսպիսին է դեմագոգիայի առաջադրած այլընտրանքը, որը քարոզում են տարբեր ճամբարների ֆանատները:
Մինչդեռ այս (Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա) կեղծ այլընտրանքի հարցում մենք կարող ենք ղեկավարվել ոչ միայն տրամաբանությամբ, այլեւ՝ հաջողված փորձով: 1990-ականների առաջին կեսին Հայաստանը կարողացել էր ապահովել Թուրքիայի հարաբերական չեզոքությունն, ու ջերմ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ:
Անհնարին ոչինչ չկա: Պարզապես նրանք, ովքեր վերլուծում են, մեկնաբանում են իրավիճակը՝ չպիտի ղեկավարվեն դեմագոգիայով եւ քարոզչությամբ՝ թողնելով դա քաղաքական շրջանակներին: Դա կարող է դուր չգալ «լայն զանգվածներին» եւ ֆանատների խմբերին: Բայց մտածող մարդը պետք է պատաստ լինի, որ նրա ասածները շատերին դուր չեն գա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։