2833 դիտում
09:28 06-07-2019
21-րդ դարի ամենատարածված հիվանդությունն է ամեն ժամ, ամեն վայրկյան «կապի մեջ» լինելը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Առաջիկա երկու շաբաթն ապրելու եմ առանց սոցիալական ցանցերի և առանց լուրերին հետևելու: Դա, ինձ համար, ինչ խոսք, հաճելի ժամանակաշրջան է: Բայց ցանկացած մարդ, կարծում եմ, պետք է նման հնարավորություն ունենա, որովհետև դա նաև օգտակար է:
Երբ կտրվում ես տեղական լրահոսից, հասկանում ես, զգում ես, որ աշխարհը մեծ է, աշխարհն իր ամբողջականության մեջ և ամեն մի երկիրն առանձին ապրում են իրենց հոգսերով: Հայ իրականությունից դուրս ոչ մեկին առանձնապես չեն հետաքրքրում մեր հեղափոխությունը, «հակահեղափոխական» դատավորների վեթինգը, Սահմանադրական դատարանի անդամ/դատավոր երկընտրանքը կամ Քոչարյանի ճակատագիրը: Երկու շաբաթով կտրվելով այդ՝ մեզ համար «ճակատագրական» թվացող թեմաներից, հետո, երբ ստիպված վերադառնում ես դրանց, արդեն ծանոթ իրավիճակի մեջ տեսնում ես նոր երանգներ, նոր պատճառահետևանքային կապեր:
Իրավիճակի մեր գնահատականի վրա ազդում է նաև այն, որ իրականության ընկալումը Հայաստանում խիստ բևեռացված է: Տարբեր ճամբարներին հարող մարդիկ հակառակ ճամբարում ոչ մի լավ բան չեն ուզում տեսնել, շփման եզրեր, ընդհանուր շահեր չեն ցանկանում ձևակերպել, իրար մերժում են, ինչպես ասում են, «մինչև վերջ»: (Ի դեպ, նրանք, ովքեր ադեկվատ են ներկայանում, իրականում այնքան էլ ադեկվատ չեն): Օրինակ, ագրեսիվ «նիկոլական» մեծամասնությունը և նույնքան ագրեսիվ «քոչարյանական» մի քանի տասնյակ մարդ պարունակող «բանակը» չեն ընդունում, որ հակառակ ճամբարի մարդիկ կարող են առաջնորդվել ինչ-ինչ սկզբունքներով և իրար համարում են «ծախված», զուտ նյութական շահերով առաջնորդվող:
Ես համաձայն չեմ այդ ծայրահեղական մոտեցումների հետ, բայց ամեն օր ֆեյսբուքում նրանց գրառումները կարդալն ազդում է ցանկացած, անգամ շատ առողջ մարդու հոգեկան վիճակի վրա, և այդ մթնոլորտից երկու շաբաթով կտրվելը պարզապես բարեբախտություն է:
21-րդ դարի ամենատարածված հիվանդությունն է ամեն ժամ, ամեն վայրկյան «կապի մեջ» լինելը: Մարդկանց թվում է, որ եթե նրանք մի քանի րոպե նորություններին չհետևեն կամ մի քանի ակնթարթ «ֆեյսբուքով» ծանուցում չստանան, դա կնշանակի, որ նրանք «կտրվել են կյանքից», բաց են թողել ինչ-որ կարևոր բան, առանց որի իրենց ներաշխարհը կաղքատանա:
Բայց իրականում նման զգացողությունը թմրանյութի նման մի բան է, առանց որի ապրելակերպը շատ ավելի առողջ է և անվտանգ: Տարիքիս բերումով ես այդ կախվածությունը չունեմ: Սակայն ավելի երիտասարդներին շուտով պետք կլինեն հատուկ բժիշկ-հոգեբաններ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1839 դիտում
10:53 11-05-2017
Հնարավոր չէ, որ կաթի արտադրությունն աճի, վերամշակումը՝ նվազի․ «168 ժամ»
4131 դիտում
23:28 09-03-2020
«Կառավարիչ լինելը՝ «իշխան», «փաշա» լինելը չէ». Արցախի նախագահի թեկնածու. Aravot.am
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»