Եվրախորհրդարանը պահանջում է ազատ արձակել Միխայիլ Սաակաշվիլուն
Եվրախորհրդարանը բանաձև է հրապարակել՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով ազատ արձակել նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն։ Բանաձևում ասվում է, որ «մարդասիրական նկատառումներով և քաղաքական բևեռացումը նվազեցնելու համար» հարկավոր է ազատ արձակել նախկին նախագահին և թույլ տալ նրան պատշաճ բուժում անցնել արտասահմանում, հաղորդում է DW-ն։
Բանաձևին կողմ է քվեարկել 577 պատգամավոր, դեմ՝ 33-ը, ձեռնպահ՝ 26-ը, հաղորդում է «Новости-Грузия»-ն։
Եվրապատգամավորները նշում են, որ «նախկին նախագահի վիճակի բարելավման հարցում մշտական անհաջողությունները» ԵՄ-ին անդամակցելու համար Վրաստանի թեկնածության հեռանկարների հետաձգման ռիսկ են ստեղծում։
Կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու դեմ: Փաստաթղթում ընդգծվում է Իվանիշվիլու դերը նախկին նախագահին կալանավորելու գործում՝ որպես «անձնական վրեժխնդրության մաս»։
Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր 2021 թվականի աշնանը, երբ ապօրինի հատել էր սահմանը և վերադարձել Վրաստան։ Բանտում նրա առողջական վիճակը վատացել է։