Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը մեկնաբանել է Սաակաշվիլուն հարցաքննելու մասին
Երբ հարցեր են առաջանում, որոշակի խմդիրների շուրջ, դա լավ չէ և պետք է լուծվեն,-այս մասին ասել է Վրասատնում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ է մտածում Վրաստանի նախկին նախագահ միխեիլ Սաակաշվիլիին Զուրաբ Ժվանիայի մահվան գործով հարցաքննելու կանչելու վերաբերյալ:
«Կասեմ մի բան, որ երբ ես քայլում եմ փողոցով և մարդիկ մոտենում են ինձ ու հայտնում, որ փողկապս ծուռ եմ կապել, նայում եմ իրոք ծուռ է, թե ոչ և ուղղում եմ»,- հայտարարել է Դիմիտրովը:
Նրա խոսքերով Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին օգնել, որ կարողանան ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, քանի որ դա ցանկանում է վրացի ժողովուրդը:
Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մարտի 27-ին ժամը 13:00-ին հրավիրել են Վրաստանի Գլխավոր դատախազություն հարցաքննելու: