1165 դիտում
13:56 21-12-2022
ԱՄՆ Պետդեպարտամենտը Վրաստանին կոչ է արել բժշկական եւ հոգեբանական օգնություն տրամադրել Սաակաշվիլուն
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում Վրաստանի ձերբակալված նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն անհրաժեշտ բժշկական եւ հոգեբանական օգնություն տրամադրել:
«Վրացական կառավարությունը պատասխանատու է արդար կերպով վերաբերվելու պարոն Սաակաշվիլուն, այդ թվում՝ տրամադրելով անհրաժեշտ բժշկական եւ հոգեբանական օգնություն»,- ասել է Փրայսը։
Սաակաշվիլին Վրաստան էր վերադարձել 2021 թվականի հոկտեմբերի 1-ին եւ անմիջապես ձերբակալվել։ Նրան մեղադրել են սահմանն ապօրինի հատելու, բյուջետային միջոցները վատնելու եւ «Իմեդի» հեռուստաընկերությունը գրոհելու մեջ։
Քաղաքական գործիչն իր ձերբակալությունն անվանել է անօրինական, իսկ մեղադրանքները՝ կեղծված։ Նա արդեն մի քանի անգամ հացադուլ է հայտարարել։ Ներկայումս Սաակաշվիլին բուժում է ստանում Թբիլիսիի կլինիկայում։

Նմանատիպ նյութեր
910 դիտում
15:04 02-02-2023
Զելենսկին կոչ է արել փրկել Սաակաշվիլուն «հրապարակային մահապատժից»
1093 դիտում
12:23 09-03-2023
Կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին
1638 դիտում
20:24 25-03-2014
Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը մեկնաբանել է Սաակաշվիլուն հարցաքննելու մասին
Այս բաժնից
1153 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2943 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1099 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում