211652_close_icon
views-count928 դիտում article-date 13:46 16-02-2023

ՀՀ վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Մյունխեն: Ինչպես հայտնում է Կառավարությունը, վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի շրջանակում  Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Նախատեսված է նաև տիկին Հակոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ:

Նմանատիպ նյութեր