1024 դիտում
12:42 16-02-2023
Մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերում էթնիկ զտման մասին մեր պնդմանը. Փաշինյան
Երեկ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 66-րդ օրը Ադրբեջանը վերականգնել է բնական գազի մատակարարումը, բայց 2 ժամ անց նորից փակել է գազատարը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ վերջին անգամ Ադրբեջանը ԼՂ-ին բնական գազ մատակարարող խողովակը փակել էր փետրվարի 7-ին, դրանից առաջ փակել էր հունվարի 29-ին. «2023-ի հունվարի 9-ից արգելափակված է ԼՂ էլեկտրական հոսանքի մատակարարումը: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ էր սկսվել էներգետիկ բլոկադայի հետեւանքով հումանիտար ճգնաժամը ավելի է սրվել եւ զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ, որովհետեւ ԼՂ բնակչությունը բնակարանները տաքացնելու եւ այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում: Սա ըստ էության, անվիճարկելի ապացույցն է նրա, որ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են եւ Ադրբեջանի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ավարտին հասցնել ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ եթե մինչեւ հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերում մեր այս պնդմանը, հիմա ժամանակի հետ սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում:
«Պատահական չէ, որ ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին 3 ամսում երեք անգամ հայտարարությամբ է հանդես եկել: Նմանօրինակ վերջին հայտարարության մեջ Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել ԼՂ-ում հայերի ցեղասպանության սպառնալիքին: Այս ահազանգը պետք է ամբողջ աշխարհում ամեն օրվա հետ ավելի ու ավելի ահագնանա: Այս ուղղությամբ ջանքերի գործադրումը պետք է լինի շարունակական»,-ընդգծեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր
1567 դիտում
13:08 16-06-2023
Ադրբեջանը տվել է ԼՂ-ում էթնիկ զտման գործողություների մեկնարկը. Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
775 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
736 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1153 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի