«Հո ամեն ինչ չէ, որ վաճառում են, վերջը պատմություն կա»․ Կարեն Մալխասյանը՝ Գյումրու «Ճերմակ հիվանդանոցի» շենքը վաճառելու մասին. aravot.am
Aravot.am-ը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետարանն աճուրդ-վաճառքի է հանելու քաղաքի պատմական կենտրոնում գտնվող «Ճերմակ հիվանդանոցի» շենքը։ Գյումրու ավագանին երեկ հաստատեց այդ նախագիծը։
Մեկնարկային գինը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի տեղեկացմամբ, սահմանված է 1 միլիարդ 100 միլիոն դրամը։
Քաղաքապետարանը «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող, պատմամշակութային հուշարձան համարվող շենքի վաճառքը հիմնավորում է նրանով, որ վարձակալության պայմանագրերը լրացել են, պահպանման ծախսերը շատ են, շենքը դատարկ է ու ներդրող է պետք։
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, սակայն, դեմ է քաղաքի ունեցվածքը վաճառելուն, նրա համոզմամբ՝ սա չի բխում քաղաքի բարօրությունից ու շահերից։ Ավագանու անդամը մի քանի հակափաստարկ է ներկայացնում քաղաքապետարանին՝ նշելով, ամեն ինչ չէ, որ վաճառվում է, այս շենքը պատմություն ունի․ այն երկրաշարժի ժամանակ մարդկային կյանքներ է փրկել։
Ավագանու անդամն այն համոզմանն է, որ շենքի վարձակալությամբ թե՛ քաղաքապետարանի բյուջե գումար կմտնի և թե՛ շենքը կվերանորոգվի․ վարձակալները պատրաստ են ներդրումներ անելու, շենքը վերանորոգելու։ Պատմություն ունեցող արժեքավոր գույքն էլ կմնա որպես համայնքային սեփականություն»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում