34873 դիտում
13:44 01-07-2015
Գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ ինչո՞ւ էր ամեն ինչ ճերմակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 1-ին, Վազգեն Սարգսյան փողոց էին ժամանել ՀՀ գլխավոր դատախազության, Երևան քաղաքի և մարզային դատախազությունների մեծ թվով աշխատակիցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Դատախազության աշխատողի օրն էր, որտեղ էլ տեղի ունեցավ պաշտոնական նիստ, որին մասնակցելու համար ժամանել էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Գակոբյանը, Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը, Հայաստանի քննական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և Արցախի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:
Հնչեցին փոխադարձ շնորհավորանքներ, տեղի ունեցան պարգևատրումներ: Մի խոսքով՝ դահլիճում արշալույսները խաղաղ էին:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ նիստի սկսվելը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմավորում էր պաշտոնական հյուրերին, իսկ հավաքված քաղաքացիները, տեսնելով սպիտակ համազգեստով աշխատակիցներին, կատակում էին. «Ձյուն է իջել», իսկ մի մասն էլ երգում էին սիրված երգիչ Թաթա Սիմոնյանի «Ճերմակ կարապներ» երգը:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ նիստից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 386+
386+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9645 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին