211652_close_icon
views-count19028 դիտում article-date 16:55 15-02-2023

Ավտովթար Լոռու մարզում․ Վանաձոր քաղաքի սկզբնամասում բախվել են Toyota Camry-ն ու բեռնատար ГАЗель-ը․ օպերատիվ են գործել Լոռու գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Վանաձոր քաղաքի սկզբնամասում բախվել են Toyota Camry և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։ 

Տեղում ծառայություն են կատարել նույն գումարտակի ավագ պարեկ Արսեն Չոբանյանն ու կրտսեր պարեկ Ավետիք Աբրահամյանը;

Վթարի փաստով ՊԾ Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր