913 դիտում
20:17 14-02-2023
Երևանի ավագանին արտոնություններ է սահմանել Հայաստանի և Արցախի պաշտպանության ժամանակ զոհվածների ու պատերազմների մասնակից մի շարք այլ խմբերի համար
Երևանի ավագանին այս տարվա առաջին նիստում որոշել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ տրամադրել Արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին, Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներին՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության շինության և փոխադրամիջոցի մասով: Արտոնությունը տրամադրվել է 1739 քաղաքացու, որից 532-ը՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, 6-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներ, 1202-ը՝ զոհվածների ընտանիքների անդամներ: Նշված անձինք ազատվել են 2021-2022 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունների և տույժի վճարումից՝ 9,531,611.0 (ինը միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար վեց հարյուր տասնմեկ) ՀՀ դրամի չափով:
***
Երևանյան մայթերի շուրջ 40%-ն այսուհետ ազատ կլինի հետիոտնի համար. Երևանի ավագանին սահմանեց բացօթյա սրճարանների կազմակերպմանը վերաբերող մի շարք պահանջներ, որոնք հստակ նախատեսում են մայթերի օգտագործման առավելագույն չափերը, օգտագործվող նյութերն ու կիրառվող գույները։ Բացի այդ, բացօթյա սրճարանների թույլտվություններն այսուհետ տրվելու են ոչ միայն ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը), այլև ձմեռային սեզոնի համար՝ (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը) ներառյալ։
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ վարչական շրջանների ղեկավարների կողմից տրվող հանրային սննդի, ալկոհոլի և ծխախոտի վաճառքի թույլտվությունների դիմումներն այսուհետ կընդունվեն բացառապես էլեկտրոնային եղանակով dimum.yerevan.am կայքի միջոցով։ Առևտրի և ծառայությունների ոլորտում Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող թույլտվությունների թվայնացման գործընթացը լինելու է շարունակական։
***
Համայնքային բյուջեից շուրջ 6 մլրդ 102 մլն դրամ կհատկացվի համայնքային ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակայանները նոր շարժակազմով համալրելու նպատակով: Ավագանու որոշմամբ գումարը կուղղվի «Zhong Tong» մակնիշի 150 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի ձեռքբերմանը:
***
Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցն այսուհետ կկրի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անունը, Նորքի 7-րդ փողոցն անվանակոչվեց հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի, իսկ Արաբկիրի 33-րդ փողոցն էլ՝ հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանի անուններով:
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 15-ին:

Նմանատիպ նյութեր
2787 դիտում
14:41 17-03-2017
Երևանի ավագանին սահմանել է հողի հարկի գծով արտոնություններ
4055 դիտում
17:16 26-04-2017
Երևանի ավագանին սահմանել է գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ
2121 դիտում
22:40 19-03-2019
Գույքահարկի արտոնություններ են տրամադրվել սոցիալական մի շարք խմբերի
Այս բաժնից
2098 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
601 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
559 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի