4085 դիտում
17:16 26-04-2017
Երևանի ավագանին սահմանել է գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ
Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությանն ընթացիկ տարվա համար գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Որոշման ընդունումը հիմնավորվել է հաշվի առնելով, որ վերոնշյալ հասարակական կազմակերպությունը շահույթ չհետապնդող, իր գործունեությունն ամբողջությամբ մանկապատանեկան սպորտի զարգացմանը, առողջ ապրելակերպի խթանմանն ու մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացմանը նպատակաուղղած կազմակերպություն է:
Ավագանին հավանություն է տվել նաև «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, Ռուբինյանց նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող շինության 2016 թվականի և ընթացիկ 2017 թվականի գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:
Ավագանու մեկ այլ որոշմամբ գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել Հայաստանում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղին սեփականության իրավունքով պատկանող Դրոյի փողոց հհ. 22/5 և 30 հասցեներում գտնվող շինությունների մասով:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից 2006թ.-ից իրականացնվող մի շարք բարեգործական ծրագրերով, մասնավորապես 250 շահառուների համար բարեգործական ճաշարանի կազմակերպմամբ: Նշվել է, որ կազմակերպության կողմից սոցիալապես անապահով խավի համար իրականացվում են նաև տարաբնույթ այլ միջոցառումներ:
2017թ. գույքահարկի գծով Երևանի ավագանին արտոնություն է տվել նաև «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության Եկմալյան 6 հասցեում գտնվող շինության մասով:
Նմանատիպ նյութեր
2817 դիտում
14:41 17-03-2017
Երևանի ավագանին սահմանել է հողի հարկի գծով արտոնություններ
1696 դիտում
20:32 11-02-2015
Գույքահարկի և հողի հարկի արտոնություններ են սահմանվել մի շարք ստեղծագործական միությունների համար
5221 դիտում
14:59 18-01-2018
Կառավարությունը լուծում կտա գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդրին
Այս բաժնից
709 դիտում
19:52 27-12-2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
757 դիտում
19:40 27-12-2024
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ
745 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը