2820 դիտում
14:41 17-03-2017
Երևանի ավագանին սահմանել է հողի հարկի գծով արտոնություններ
Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու քննարկմանն է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով Սիմոնյան կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից մինչ այժմ զբոսայգում մեծածավալ բարեկարգման, ինչպես նաև այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներով, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, զբոսայգին էլ մշտապես պահվում է բարեկարգ և օգտագործվում ըստ նշանակության: Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումը, ինչպես նաև կարևորելով տվյալ տարածքում Սիմոնյան կրթական հիմնադրամի «Թումո» կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, Երևանի ավագանին ընդունել է որոշումը:
Ավագանին հավանություն է տվել նաև Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող «Հայկական ազգային կոխ ըմբշամարտի Երևանի մարզաակումբ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով, Ըմբշամարտի և «Կոխ» ազգային մարզաձևի զարգացման բարեգործական հիմնադրամի նախագահի առաջարկով Երևանի Արարատյան փողոցի 90 հասցեում գտնվող ուսումնարանի (մարզադպրոցի) 3910,0 քմ ընդհանուր մակերեսով շենքն անհատույց օգտագործման իրավունքով Երևան համայնքին տրամադրելու մասին որոշման նախագծին, որով սահմանվել են նաև դրա հետ կապված գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ:
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը: Ավագանու նիստին հաջորդել է հարցուպատասխանը:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 26-ին:
Նմանատիպ նյութեր
4085 դիտում
17:16 26-04-2017
Երևանի ավագանին սահմանել է գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ
1696 դիտում
20:32 11-02-2015
Գույքահարկի և հողի հարկի արտոնություններ են սահմանվել մի շարք ստեղծագործական միությունների համար
4068 դիտում
22:58 13-06-2018
Կառավարությունը չի քննարկել հողի հարկի պարտքի մասով զիջումներ և արտոնություններ սահմանելու հարց
Այս բաժնից
454 դիտում
20:15 27-12-2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը
946 դիտում
20:04 27-12-2024
Ազգային ժողովում ընթանում է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը
748 դիտում
19:52 27-12-2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը