211652_close_icon

Անչափահասների նկատմամբ հանցագործություններ առերևույթ կատարած 73 անձի վերաբերյալ վարույթ ուղարկվել է դատարան

views-count1021 դիտում article-date 19:49 13-02-2023
ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ 

Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում 2022թ․ ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։   

Վարույթներից 66-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 73 անձի  վերաբերյալ ուղարկվել դատարան։ 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող, իսկ 69-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 229 քրեական վարույթ փոխանցվել է 2023թվական: 
Դատարան ուղարկված վարույթներից՝

•    1-ը եղել է սպանության, 
•    3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 
•    1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս  պատճառելու, 
•    3-ը՝ մարդուն առևանգելու, 
•    11-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 
•    2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,
•    5-ը՝ անառակաբարո արարք կատարելու,
•    4-ը՝ ֆիզիկական ներգործության,
•    2-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,
•    3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
•    31-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 73 մեղադրյալներից 33-ը  հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, իսկ 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակիցներ: Մնացած դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից: 
77 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:  

ՀՀ քննչական կոմիտե
 

Նմանատիպ նյութեր