211652_close_icon

Մոլդովայում դիվերսիոն գործողություններ են ծրագրվում․ Սանդու

views-count1222 դիտում article-date 15:43 13-02-2023
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր հայտարարել է երկրի տարածքում ծրագրվող դիվերսիոն գործողությունների մասին, որոնց նպատակը «պետական հեղաշրջման իրականացումն է լինելու»։

Այսօր Քիշնևում կայացած ասուլիսի ժամանակ Սանդուն պնդել է, որ Մոլդովայում հեղաշրջման փորձեր գործադրվել են նաև նախորդ աշնանը։

Անցած շաբաթավերջին Մոլդովայում իրադրությունն ապակայունացնելու Մոսկվայի փորձերի մասին հայտարարել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա այդ պնդումները հաստատվել էին Մոլդովային անվտանգության և տեղեկատվության ծառայության կողմից։

Նմանատիպ նյութեր