901 դիտում
15:08 18-01-2023
Ռուսաստանը հույս ուներ, որ կկարողանա մեզ շանտաժի ենթարկել էներգետիկ ճգնաժամով․ Մայա Սանդու
Ռուսաստանի կողմից սանձազերծված ուկրաինական պատերազմի ֆոնին Մոլդովայում գազի գները 7 անգամ բարձրացել են։ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, գրում է Point.md-ը։
«Վերջին 18 ամիսների ընթացքում Մոլդովայում գազի սակագինը 7 անգամ բարձրացել է, եւ սա այն երկիրը չէ, որտեղ մարդիկ բարձր աշխատավարձ են ստանում։ Բայց մենք հավատում ենք ժողովրդավարությանը, մենք գնահատում ենք այն, ցանկանում ենք լինել ազատ աշխարհի մի մասը եւ հետեւաբար միակ ելքը միասնական լինելն է: Այո, դա դժվար է, բայց մենք պետք է օգնենք Ուկրաինային կանգնեցնել Ռուսաստանին, քանի որ հակառակ դեպքում մենք բոլորս վտանգված ենք լինելու»,- ասել է նա։
Սանդուի խոսքով՝ Մոլդովայի էներգետիկ համակարգը մինչ պատերազմը 100 տոկոսով կախված էր Ռուսաստանի մատակարարումներից: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրին հաջողվել է այս ցուցանիշը հասցնել 40 տոկոսի, այլ աղբյուրներ գտնել։
«Ռուսաստանը հույս ուներ, որ կարող է մեզ շանտաժի ենթարկել էներգետիկ ճգնաժամով։ Եվ Եվրոպան կարողացավ լուծել այս խնդիրը։ Գարնանն այս հարցի քննարկման ժամանակ ոչ ոք չէր հավատում, որ ԵՄ-ն կարող է այդքան արագ լուծում գտնել։ Այո, մենք պետք է վճարենք գինը, եւ մեզ հաճելի չէ գիտակցել, որ մեր ժողովուրդը պետք է ավելի շատ վճարի էներգիակիրների համար», - ասել է նա:

Նմանատիպ նյութեր
1729 դիտում
11:48 30-07-2021
Մոլդովայի նոր իշխանություններն ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունեն. Մայա Սանդու
1725 դիտում
10:33 02-11-2022
Ռուսական հատուկ ծառայություններն այժմ նպատակաուղղված խարխլում են Մոլդովան. Մայա Սանդու
1279 դիտում
20:40 04-11-2024
Մոլդովան բարձր է գնահատում Հայաստանի հետ մեր բարեկամությունը․ Մայա Սանդու
Այս բաժնից
1063 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2868 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1009 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում