211652_close_icon
views-count1408 դիտում article-date 15:30 13-02-2023

Կրեմլը պատասխանել է ԱՄՆ դեսպանատան՝ Ռուսաստանից հեռանալու մասին ամերիկացիներին ուղղված կոչին

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան՝  ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց ուղղված կոչը՝ Ռուսաստան չայցելելու եւ  Ռուսաստանից հեռանալու մասին, նորություն չէ, նման կոչերը բազմիցս հնչել են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ria.ru-ն։

«Ռուսաստան չայցելելու եւ Ռուսաստանից հեռանալու մասին նման կոչերը առաջին անգամը չէ, որ լսում ենք։ Վերջին շրջանում դրանք բազմիցս հնչել են Պետդեպարտամենտի կողմից։ Ուստի սա ինչ-որ նորամուծություն չէ»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ ամերիկյան դեսպանատան կոչում նշվում են նաեւ ռուսական եւ ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձինք։ «Այն անձինք, որոնք Ռուսաստանի քաղաքացի են, մեզ համար առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիներ են՝ անկախ նրանից, թե ինչ երկրորդ քաղաքացիություն ունեն»,- ընդգծել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր