211652_close_icon
views-count1264 դիտում article-date 20:38 10-02-2023

Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են և կանաչապատվեն

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում մեկնարկել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները: 

Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են, կանաչապատվեն ու վերադարձվեն երևանցիներին: 

Հարկ է նշել, որ նախորդ տարի նման գործընթաց է իրականացվել նաև զբոսայգու 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ հատվածներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր