211652_close_icon
views-count775 դիտում article-date 18:05 10-02-2023

Պարեկների հոգեբանական պատրաստության դասընթացները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 7-ից մայրաքաղաքում մեկնարկել են պարեկների հոգեբանական պատրաստության դասընթացները։ Այն կազմակերպվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ:

Փետրվարի 8-ին հերթական դասընթացի շրջանակում վերապատրաստվում էին Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Դասընթացին ներկա էր պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Նա բացման խոսքում կարևորեց նմանօրինակ վերապատրաստումները՝ պարեկային ծառայողների հոգեբանական պատրաստվածության և հմտությունների կատարելագործման նպատակով։

Բացման խոսքով հանդես եկան նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի պատասխանատու Դավիթ Հարությունյանն ու Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի ղեկավար, հոգեբան-փորձագետ Դավիթ Գևորգյանը։

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց հաղորդակցման կառուցվածքը, բաղադրիչները, արդյունավետ հաղորդակցման հնարքներն ու հմտությունները։

Ուսումնասիրվող ու քննարկվող թեմաների շարքում էին նաև կոնֆլիկտը, դրա տիպերն ու կառուցվածքը, լուծման ուղիները և այլ հարցեր։ Շուրջ 3 ամիս անցկացվող դասընթացներին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել 250 պարեկային ծառայողի, որոնց մի մասն արդեն վերապատրաստվել և ստացած գիտելիքները կիրառում է ծառայության ժամանակ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր