985 դիտում
19:49 09-02-2023
2023 թ. մարտի 1-ից «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում կգործարկվի ՍԱՏՄ ենթահամակարգը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում (www.trade.gov.am) ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգում 2023 թ. մարտի 1-ից կգործարկվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթահամակարգը:
Արդյունքում ՍԱՏՄ կողմից ներկայում կիրառվող էլեկտրոնային համակարգին օգտվողների հասանելիությունը կսահմանափակվի միայն դիտելու հնարավորությամբ։ Հետևաբար, տեսչական մարմնի կողմից տրամադրվող համապատասխան թույլատվական փաստաթղթեր ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով։
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ 2023 թ. մարտի 1-ից՝ իրավաբանական անձինք, իսկ մայիսի 1-ից՝ ֆիզիկական անձինք թույլատվական փաստաթուղթ ստանալու նպատակով ներկայացվող հայտերը «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով լրացնելու են ինքնուրույն (նախկինում՝ դրանք լրացվել են տեսչական մարմնի աշխատակիցների կողմից)։
«Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://sw.gov.am/hy/help:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
18615 դիտում
15:39 01-04-2020
Նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի. Արսեն Թորոսյան
Այս բաժնից
430 դիտում
12:33 18-05-2024
Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. նախկին վարչապետ
343 դիտում
12:18 18-05-2024
Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
292 դիտում
12:02 18-05-2024
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը խանգարելու է գործընթացին․ փաստաբան