211652_close_icon
views-count1060 դիտում article-date 22:41 08-02-2023

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 7-ին բաժին է ներկայացել 23-ամյա Արսեն Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
***
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 7-ին բաժին է ներկայացել 37-ամյա Գևորգ Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի (Խարդախության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 7-ին բաժին է ներկայացել 28-ամյա Արսեն Հ.-ն, որը ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Նա հանձնվել է Վարդենիսի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր