211652_close_icon
views-count63044 դիտում article-date 22:16 07-02-2023

Վանաձորի շտապօգնության բժիշկն ու բժշկուհին ապացուցեցին, որ հավատարիմ են մարդ լինելու կոչմանը. Հրազդանում վթարի մեջ հայտնված վիրավորներից մեկին հայտնաբերել են մեքենայից դուրս, տեղում առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել Սևանի ԲԿ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 65-ամյա Բարիտոն Խ-ի վարած VAZ 2121 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Գոռ Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիվայի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 53-ամյա Գարիկ Հ-ն և 67-ամյա Գագիկ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ։ 

Բախման հետևանքով Նիվան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել երկաթե արգելապատնեշի վրա։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին Երևանից դեպի Լոռու մարզ ողևորվող «Վանաձոր» ԲԿ-ի շտապբուժօգնության խումբը։ 

Վարորդ Սամվել Առաքելյանը, բժիշկ Տիգրան Ենգոյանն ու բուժքույր Հասմիկ Հակոբյանը, իջնելով շտապօգնության ավտոմեքենայից, Նիվայի մեջ ինքնազգացողությունը վատացած քաղաքացուն շտապ դուրս են բերել ավտոմեքենայից , իսկ 1 հոգու էլ հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ անօգնական վիճակում և նրան տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո իրենց շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» ԲԿ։ 

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, 1-ին դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն դասակի պարեկ Խաչիկ Շահբազյանն ու կրտսեր պարեկ Վահան Զադայանը։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր