1018 դիտում
20:55 07-02-2023
«Երևանին խելացի լուծումներ են հարկավոր, որոնք, վստահաբար, մեր կյանքը շատ ավելի կհեշտացնեն». փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի ողջ տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում օրական շուրջ 1300-1800 տոննա կենցաղային աղբ: Տարեկան միջինը՝ 600 հազ. տոննա: Թափոնների կառավարման թվային տեխնոլոգիաների ու հավելվածների ներդրման խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Մեծ եռյակ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, վարչական շրջանների ղեկավարներ, կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային հիմնարկների պատասխանատուներ:
«Վստահաբար, բոլոր այն ծառայությունները, որոնք քաղաքապետարանը մատուցում է, կառավարման մոդելների տեսանկյունից կարիք ունեն վերանայման: Այսօր մենք քննարկում էինք աղբի կառավարման ծրագրային հավելվածների կիրառումը, որոնք իրենց հետ բերում են գործընթացների կառավարման ավելի արդյունավետություն, ինչի շնորհիվ քաղաքացիների համար, աղբի առումով, ավելի կառավարելի, ավելի լավ քաղաք ենք մենք ստանում», - նկատում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Աղբատարների երթուղուց, աղբամանների կառավարում ու աղբի տեղափոխում. Երևանին ներկայացվող հավելվածը հնարավորություն է տալիս առցանց վերահսկել ու տեղեկատվություն ստանալ ողջ գործընթացի վերաբերյալ:
«Մեծ եռյակ» ընկերությունը Ռուսաստանի Դաշնությունում զբաղվում է թափոնների թվայնացմամբ, ըստ այդմ, կան առաջարկներ ու լուծումներ, որոնք կարելի է կիրառել Հայաստանում և ստանալ թափոնների ճիշտ կառավարում: Այսինքն` հավելվածը ներառում է հասարակ թափոնների վերահսկողությունից մինչև թափոններով բեռնված մեքենաների տեղաշարժը: Գործունեությունը դառնում է թափանցիկ, և դրա նպատակը սակագների ու սուբսիդիաների ճիշտ հաշվարկումն է, որի արդյունքում քաղաքը կլինի բնապահպանապես մաքուր»,- նշում է Ներդրումային ծրագրերի ղեկավար Գոհար Քոթանջյանը:
«Ծրագիրը հնարավորություն է տալիս ավտոմատացնել աղբի տեղափոխմամբ զբաղվող տրանսպորտային ընկերությունների, թափոններն ընդունող կազմակերպությունների ամբողջ գործընթացը: Ամենակարևորը՝ քաղաքային իշխանություններն ունենում են այս ամենի ամբողջական պատկերը. ով է աղբ ստեղծողը, ով է այն տեղափոխում և որտեղ, ինչքան են դրա համար վճարում և, որ ոչ պակաս կարևոր է՝ Երևանի պատմական հարուստ անցյալ ունեցող փողոցներում չեն հայտնվի շինարարական կամ այլ բնույթի թափոններ: Այդ ամենը լիարժեքորեն վերահսկելի կլինի»,- ընդգծում է «Մեծ եռյակ» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Սեդովը:
Համայնքը նաև թափոնների տեսակավորման ու վերամշակման լիարժեք գործընթաց սկսելու քայլեր է ձեռնարկում: Նպատակն աշխարհի զարգացած քաղաքների նման արդյունավետ համակարգեր ներդնելն ու մայրաքաղաքի բնահամակարգի վիճակի բարելավումն է:
«Համոզված եմ, որ Երևանում թափոնների կառավարման առումով մեծ հեռանկար կա: Նախ՝ բնական միջավայրը, մարդիկ և հետո՝ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, որոնք ոչ միայն հետաքրքրված են այս ամենով, այլև որոշակի գործնական հարցեր են տալիս գաղափարը կյանքի կոչելու վերաբերյալ, հետևաբար, համոզված եմ, որ մոտ ապագայում մեր ներկայացրած շատ գաղափարներ կյանքի կկոչվեն»,- նշում է Արտյոմ Սեդովը:
«Հաջորդ փուլով քննարկելու ենք նաև աղբի վերամշակման խնդիրը, որն իր հերթին բերելու է ընդհանուր աղբի կառավարման հավելյալ արդյունավետություն: Այն ծրագիրը, որը ներկայացվեց, բավականին հետաքրքիր էր, արդեն ունի մեծ կիրառություն, և այդ ծրագիրը կամ մեկ այլ նման ծրագիր, վստահաբար, մոտ ժամանակները ներդնելու ենք Երևանում: Խելացի լուծումները Երևանին անհրաժեշտ են, և մենք հաճախ շատ գործընթացներ կառավարում ենք շատ մեխանիկորեն: Այն նոր տեխնոլոգիաները, որոնք կարող են առաջարկել, մեր կյանքը շատ ավելի են հեշտացնելու»,- ընդգծում է Տիգրան Ավինյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2051 դիտում
14:40 20-06-2014
Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը
57703 դիտում
16:27 17-08-2020
Հինգ իրեր, որոնք կհեշտացնեն վարորդների կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
976 դիտում
16:45 27-11-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը
901 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա