211652_close_icon
views-count720 դիտում article-date 10:46 07-02-2023

Ուկրաինայի մի քանի շրջանում ավիահարվածների մասին տագնապի ահազանգեր են հնչել

Փետրվարի 7-ի առավոտյան Ուկրաինայի մի քանի շրջանում ավիահարվածների մասին ահազանգեր են հայտարարվել։ Ազդանշաններ են հնչել Խարկովում, Կիրովոգրադում, Դնեպրոպետրովսկում, Պոլտավայի շրջաններում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի այն հատվածներում, որոնք գտնվում են Կիևի վերահսկողության տակ:

Այս մասին են վկայում Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարարության առցանց քարտեզի տվյալները։

Ահազանգը սկսել է հնչել Երևանի ժամանակով 8:46-ին։ Միևնույն ժամանակ ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Խերսոնում ուժեղ պայթյունների մասին։

Նմանատիպ նյութեր