Հայտնաբերվել է Սպիտակ տան նախկին շեֆ-խոհարարի դին
Նյու Մեքսիկոյի լեռներում երեկ հայտնաբերվել է Սպիտակ տան նախկին շեֆ-խոհարար 61-ամյա Ուոլթեր Շեյբի դին: Ազգականները նրա անհետանալու մասին ոստիկանությանը տեղեկացրել էին հունիսի 13-ին:
Նշենք, որ 1994թ-ին նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը Ուոլթերին վարձել էր որպես Սպիտակ տան շեֆ-խոհարար, որտեղ աշխատել է 11 տարի: