789 դիտում
18:57 03-02-2023
Վահան Նարիբեկյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Վահան Նարիբեկյանն ազատվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին ասվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վ. Նարիբեկյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ.
2023 թվականի փետրվարի 3-ից Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից:
Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչությանը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- ասվում է որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ՝ ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքլյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից եւ նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ եւ 12-րդ մասերով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Դավիթ Առաքելյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը` կարգադրում եմ.
2023 թվականի փետրվարի 3-ից ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2023 թվականի փետրվարի 3-ից ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար»,- նշվում է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր
5737 դիտում
17:19 28-02-2019
Նաիրի Պետրոսյանն ազատվել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի աշխատանքից, նրան կփոխարինի Մերի Հարությունյանը
Այս բաժնից
406 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ
898 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը