211652_close_icon
views-count1106 դիտում article-date 10:56 03-02-2023

ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայում, մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների երկրորդ խորհրդակցությանը:

«Իրավունքի» տեղեկություններով` օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքներին, մասնավորապես` ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը Հայաստանում տեղակայելու հարցին, որի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը ընդգծել է նույն թեզը, ինչ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ անհրաժեշտ են համարում նախ Ադրբեջանի ագրեսիայի փաստին հստակ քաղաքական գնահատական»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր