ՀՀ Կառավարության աջակցությամբ Աշտարակի ԲԿ-ն համալրվել է նոր բուժսարքավորումներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պետական ծրագրով հիմնանորոգվող Աշտարակի բժշկական կենտրոնը բարձրացնում է բուժսպասարկման որակը։
Կառավարության ֆինանսավորմամբ կենտրոնը համալրվել է նոր սերնդի թվային բազմաֆունկցիոնալ ռենտգեն և էլեկտրասրտագրության սարքավորումներով, ինչի առիթով այսօր ԲԿ-ում էին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Մարզպետը շնորհավորել է Աշտարակի ԲԿ-ի անձնակազմին՝ իր ուրախությունն արտահայտելով այն կապակցությամբ, որ մարզի բնակիչների համար ընդլայնվում են բարձրորակ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները։
Սերգեյ Մովսիսյանը ԲԿ տնօրենի հետ շրջայցի ընթացքում ծանոթացել է աշխատասենյակներին, որտեղ ժամանակավորապես, վերանորոգմամբ պայմանավորված, իրականացվում է ամբուլատոր ծառայությունը։
Նոր ռենտգեն սարքավորմամբ սպասարկվել է առաջին բուժառուն։
ՀՀ Կառավարության ֆինասավորմամբ իրականացվող Աշտարակի ԲԿ-ի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին, պետության կողմից ֆինանսավորումն ավելի քան 1 մլրդ դրամ է։