211652_close_icon
views-count1685 դիտում article-date 18:31 01-02-2023

Չգիտեմ՝ էդ ինչ նոր խաղեր են. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը՝ Սուրիկ Խաչատրյանից պարտքով փող վերցնելու մասին. Aravot.am

Aravot.am-ը գրում է. «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը հերքում է դատախազության տվյալները, թե ինքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից 10 միլիոն դրամի չափով փոխառություն ունի վերցրած:

«Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսվում, նման բան չկա, ի՞նչ փոխառություն, ի՞նչ պարտք: Երեկ ես էլ եմ լսել այդ մասին, եթե նման բան կա, թող ինձ գոնե մի անգամ հրավիրեին, հարցնեին՝ կա, չկա: Ինչ-որ ասում են՝ այնտեղ փոխառության պայմանագիր կա, եթե պայմանագիր կա, ուրեմն ես պետք է ստորագրած լինեմ: Նման բաներ չկան, չգիտեմ՝ էդ ինչ նոր խաղեր են, վերջիվերջո ես անտեղյակ եմ, երեկ եմ առաջին անգամ լսել: Անունս են տալիս, գոնե մի անգամ հարցնեին՝ տեղյա՞կ ես»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայկազ Բաղմանյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր