211652_close_icon
views-count569 դիտում article-date 21:04 31-01-2023

Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները հունվարի 30-ին օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 27-ամյա մի բնակիչ մոտը զենք-զինամթերք է պահում և այդ պահին գյուղի դաշտերում է:
Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Արտաշատի ոստիկանները 27-ամյա երիտասարդին գյուղի դաշտում հայտնաբերել, ձերբակալել և, ձեռքին եղած հրացանով հանդերձ, տարել են ոստիկանության Արտաշատի բաժին: Անձնական զննությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են «ՏՕԶ-34 ԵՌ» տեսակի ողորկափող որսորդական հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, 12 մմ տրամաչափի 43 փամփուշտ և փամփուշտների պատյան:

Բաղրամյանցի երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր