211652_close_icon
views-count1145 դիտում article-date 16:02 31-01-2023

Սուրիկ Խաչատրյանի՝ Ուլնեցի, Տերյան, Այասի և այլ հասցեներում գտնվող գույքը դատախազությունը պահանջում է բռնագանձել հօգուտ Հայաստանի․ «Առավոտ»

Դատախազությունը պահանջում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել ապօրինի ծագման միլիարդների հասնող գույք ու ակտիվներ: ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատախազության հայցի քննությունն էր, մեղադրող դատախազը ներկայացրեց հայցադիմումի լրացված տարբերակը: Գրում է «Առավոտը»։

Դատախազությունը պահանջում է Սուրիկ Խաչատրյանից եւ նրա կնոջից՝ Լորետա Բարսեղյանից, հօգուտ ՀՀ–ի բռնագանձել Երեւան քաղաքի Այասի հասցեում գտնվող գույքը (Կենտրոն վարչական շրջան), իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է մեկ միլիարդ 176 միլիոն 167. 500 ՀՀ դրամ, նույն անձանցից բռնագանձել Երեւանի Ուլնեցի հասցեում գտնվող (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան) գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է 946 միլիոն 320.000 դրամ:

Նույն անձանցից բռնագանձել նաեւ Գեղի գոլդ ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմասով մասնակցությունը: Նույն անձանցից բռնագանձել Երեւանի Տերյան հասցեում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա շուկայական միջին արժեքը, որը կազմում է 165 միլիոն 422.500 դրամ: Դատախազությունը նաեւ պահանջում է Սուրիկ Խաչատրյանի որդուց՝ Տիգրան Խաչատրյանից, իսկ օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, հօգուտ ՀՀ–ի բռնագանձել Գորիս քաղաքում գտնվող գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 77 միլիոն 367.500 դրամ:

Դատախազության մեկ այլ պահանջով՝ Սուրիկ Խաչատրյանի մյուս որդուց՝ Տրդատ Խաչատրյանից առաջարկվում է բռնագանձել, իսկ օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, Երեւանի Ուլնեցի հասցեում գտնվող գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է 130 միլիոն 910.000 դրամ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր