211652_close_icon
views-count614 դիտում article-date 12:50 31-01-2023

1 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք. գրանցվել է 15 ավտովթար, զոհվել է 3, վիրավորվել 22 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Հայտնում է Ոստիկանությունը։

Մասնավորապես բացահայտել են անձնական ունեցվածքի գողության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, յուրացնելու կամ վատնելու՝ 3, խարդախության, ընտանեկան բռնության ու վստահված գույքը հափշտակելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 3 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր