211652_close_icon
views-count840 դիտում article-date 14:30 22-12-2022

1 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 50 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Հայտնում է ոստիկանությունը։

Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 3, պաշտոնեական լիազորությոունների չարաշահման, ընտանեկան բռնության, սառը զենքի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 2-ական, յուրացենլու կամ վատնելու, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինքնասպանության հակելու և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են են անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր