121366 դիտում
04:00 31-01-2023
Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում․ «Mercedes»-ը բախվել է ապառաժ քարերին ու բռնկվել․ 3 զոհերին փրկարարներնն ու պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, կան վիրավորներ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ի աջակողմյան հատվածում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 50 մետր), հայտնվել դաշտամիջյան հատվածում, բախվելով ապառաժ քարերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տեղափոխվել են՝ մեկը Հրազդանի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մեկը Սևանի ԲԿ։
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից մոտ 10մ հեռավորության վրա հայտնաբերել են մեկ տղամարդու դի, իսկ 40մ հեռավորության վրա 1 այլ տղամարդու դի, իսկ 70մ հեռավորության վրա մեկ այլ տղամարդու դի։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։
Հրշեջ-փրկարարներնն ու պարեկները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Վթարի մասին Ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խաումբը մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի և ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Գևորգ Բադոյանը։ Վթարի հետևանքով Գ․ Բադոյանն ու ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Արմեն Քիշմիրյանն ու 26-ամյա Թոռնիկ Բադոյանը տեղում մահացել են։ Իսկ մյուս ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 26-ամյա Նարեկ Գրիգորյանն ու 26-ամյա Թաթուլ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Ն․ Գիգորյանը «Սևանի», իսկ Թ․ Ավետիսյանը «Հրազդանի» բժշկական կենտրոններ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+