211652_close_icon
views-count5619 դիտում article-date 21:08 29-01-2023

Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են Mitsubishi Pajero-ն, Honda-ն և Opel-ը․ օպերատիվ են գործել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero, Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները` դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն գումարտակում նյութեր են նախապատրատվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր