211652_close_icon
views-count3722 դիտում article-date 15:21 21-01-2017

Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյանը շարունակում է առաջատարների թվում մնալ

Նիդերլանդներում շարունակվող «Տատա Սթիլ» մրցաշարում տեղի ունեցան 6-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Արոնյանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հավասար ընթացք ունեցած պարտիայի 30-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: 6-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Վեյ Յին ու Անիշ Գիրին: Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն ոչ-ոքի խաղաց Բաշկարան Ադհիբանի հետ, իսկ երկրորդ հորիզոնականում ընթացող Պավել Էլյանովը խաղաղությամբ ավարտեց իր պարտիան Սերգեյ Կարյակինի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Հարիկրիշնա – Վոյտաշեկ և վան Վելի – Անդրեյկին պարտիաներում: 6-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է Ուեսլի Սոն, ով վաստակել է 4.5 միավոր: 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Մագնուս Կարլսենն ու Պավել Էլյանովը առաջատարից հետ են կես միավորով, իսկ Լևոն Արոնյանը, Անիշ Գիրին ու Վեյ Յին վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 4-6-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է Սերգեյ Կարյակինը: Մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 21-ին` Երևանի ժամանակով 16:30-ին:

Նմանատիպ նյութեր