211652_close_icon
views-count3688 դիտում article-date 20:03 10-01-2017

Լևոն Արոնյանը կմասնակցի Tata Steel-2017 սուպերմրցաշարին

Հունվարի 13-29-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կանցկացվի Tata Steel 2017 շախմատային ավանդական փառատոնը, որի շրջանակներում կանցկացվեն երկու մրցաշարեր: Փառատոնի գլխավոր մրցաշարում հանդես կգա հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, գրոսմայստերներ Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Պենտալա Հարիկրիշնան, Յան Նեպոմնյաշչին, Պավել Էլյանովը, Ռադոսլավ Վոյտաշեկը, Դմիտրի Անդրեյկինը, Ռիչարդ Ռապորտը, Վեյ Յին, Լյուկ Վան Վելին և Ադհիբան Բաշկարանը: Մրցաշարը 21-րդ կատեգորիան ունի: Մրցաշարի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 14-ին` Երևանի ժամանակով 16:30-ին: [b]Խաղային օրեր` [/b]հունվարի 14-17, 19-22, 24, 25, 27-29: [b]Հանգստյան օրեր` [/b]հունվարի 18, 23, 26: 5-րդ տուրը տեղի կունենա Ռոտերդամ քաղաքում, 10-րդը` Հառլեմում: Խաղերի մեկնարկը Երևանի ժամանակով 16:30-ին, 5-րդ և 10-րդ տուրերինը` Երևանի ժամանակով 17:00-ին. վերջին տուրինը` Երևանի ժամանակով 15:00-ին:

Նմանատիպ նյութեր