211652_close_icon
views-count564 դիտում article-date 19:25 27-01-2023

Տղամարդիկ պետք է աջակցեն մեզ առանց բռնության հասարակություն ունենալու հարցում. Սոնա Ղազարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներկայացված էր նաեւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում տղամարդկանց մասնակցության հարցը, որի քննարկման շրջանակում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

Պատգամավորը, մասնավորապես, նշել է.


«Հարցի շրջանակում ներկայացրի նաեւ Հայաստանի փորձը, այն օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես ենք եկել գործընկերներիս հետ միասին:

Տղամարդիկ կարող են աջակցել սոցիալական նորմերի վերաձեւակերպմանը եւ պետք է աջակցեն մեզ առանց բռնության հասարակություն ունենալու հարցում:

Ես կիսում եմ տիկին Ստեյնենի վերլուծությունն առ այն, որ բռնությունը վտանգ է ժողովրդավարության համար, եւ հենց սա կարող է լինել հերթական պատճառ կամ առիթ, որպեսզի տղամարդիկ եւ կանայք միասին գործեն»:

Ելույթի մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր