211652_close_icon
views-count2935 դիտում article-date 11:43 05-05-2019

Չի բացառվում՝ լինեն կուսակցություններ, որ աջակցեն մեզ. Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու. 1in.am

[url=https://www.1in.am/2553375.html?fbclid=IwAR2Rr-fP4K6Hq_6mK-8RChbED61DvZPnevdPoM6KI8Vnev32oIllkH6cJDc]«Առաջին լրատվական»-ի [/url]զրուցակիցն է հունիսի 7-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանը: – [b]Պարոն Գուլյան, ՔՊ-ն առաջադրել է Ձեր թեկնածությունը, բայց գործող քաղաքապետը պարտվելու մտավախություն չունի։ Այս դեպքում ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթելու հավանականությունը։[/b] – Դա կախված է աբովյանցիների վստահության քվեից։ Իսկ եթե գործող քաղաքապետը մտավախություն չունի, դա իր կարծիքն է։ Յուրաքանչյուր թեկնածու ունի իր կարծիքը։ Իմ թեկնածությունն առաջադրել է ՔՊ-ն։ Առաջիկա օրերին, երբ գրանցման ժամանակահատվածը սկսվի, թեկնածուները կառաջադրվեն, օրենքով սահմանված ժամկետում կսկսենք քարոզարշավը։ Աբովյանի քաղաքացին է գնահատում ընտրության հետ կապված արդյունքները։ – [b]Գործող քաղաքապետը հայտարարում է, որ իրենք ընդհանրապես մտահոգվելու առիթ չունեն, ունեն կայուն թիմ, համախոհներ։ Նա, ըստ էության, իր հաղթելու հավանականությունը շատ բարձր է գնահատում։ Մտավախություն կա՞, որ կարող է պարտվեք։ [/b] – Գնահատականը պետք է տա քաղաքացին։ Եվ այն, որ ինքն ասում է, թե ուժեղ է, ես չգիտեմ՝ ինչպես է գնահատականը տալիս ուժեղի և թույլի։ Քաղաքացին պետք է տեսնի՝ աշխատանքներն ինչպես են կատարվում։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ըստ իս՝ այն հնարավորությունները, որ ունի մեր քաղաքը՝ համայնքի բյուջեով կատարելու մեծածավալ աշխատանքներ, պետք չէր կուտակել 4 տարի, հետո որոշել կատարել այդ աշխատանքները, այսինքն՝ ընտրություններից առաջ մեծածավալ աշխատանքներ սկսել։ Եվ պետք է ոչ թե չորս տարի գումար կուտակել և հետո այդ կուտակված գումարներով ինչ-որ աշխատանքներ կատարել։ Ես չեմ ուզում այլ որակում տալ գործող քաղաքապետի գործունեությանը, բայց իմ մասնագիտական հատկանիշներից ելնելով կարող եմ ասել, որ ճիշտ չէ նման գործունեությունը։ Իսկ քաղաքացին իր քվեով պետք է արտահայտի, թե ինչ է արվել չորս տարվա ընթացքում։ – [b]Պարոն Գուլյան, տեսակետ կա, որ Աբովյանում դեռևս ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը շատ մեծ է։ Հնարավո՞ր է՝ նրանք աջակցեն գործող քաղաքապետին։ [/b] – Ես չեմ ուզում որակում տալ, թե ում ազդեցությունն է քաղաքում տիրում։ Քաղաքային իշխանությունն անկախ է և պետք է գործի անկախ։ Այսինքն՝ որևէ անձ չի կարող ազդեցություն ունենալ քաղաքային իշխանության վրա։ ՏԻՄ ընտրությունը կայանում է ժողովրդի քվեով, և քաղաքապետն է երաշխավորում քաղաքացու վստահության քվեն։ – [b]Օրինակ՝ եթե ԲՀԿ-ի և Ծառուկյանի աջակցությունը ստանա գործող քաղաքապետը, մտահոգվելու առիթ կունենա՞ք։ [/b] – Չորս տարի առաջ աջակցություն նրանց կողմից եղել է, իհարկե, քաղաքապետն անկուսակցական է, բայց ունեցել է աջակցություն։ Հիմա այս փուլում ինչպես կիրականանա՝ ես չեմ կարող ասել։ Կարող եմ իմ մասով ասել, որ ես առաջադրվում եմ ՔՊ կուսակցության կողմից, կիսում եմ կուսակցության գաղափարները, կիսում եմ կուսակցության դավանած արժեքներն ու արժեհամակարգը։ Մանրամասներն՝ [url=https://www.1in.am/2553375.html?fbclid=IwAR2Rr-fP4K6Hq_6mK-8RChbED61DvZPnevdPoM6KI8Vnev32oIllkH6cJDc]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր