211652_close_icon
views-count72572 դիտում article-date 13:18 27-01-2023

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցից 37 երեխա և 1 ուսուցչուհի տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու Կոտայքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 37 երեխաներ և 1 ուսուցչուհի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները հիվանդանոց են տեղափոխվել «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան համար 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից, որտեղ նրանց ինքնազգացողությունը վատացել է։ 

Օպերատիվ են գործել նշված հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Մինչ շտապօգնության բժիշկների ու պարեկների ժամանումը, երեխաներին առաջինը օգնություն են ցուցաբերել դպրոցի աշխատակիցները։ 

Այս պահին դպրոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։

Այս պահին դպրոցը պարեկների կողմից սահմանազատվել է։

Ըստ նախնական տեղեկությունների, դպրոցի սաներից մեկը կասկածելի գազաբալոն է բերել դպրոց ու բաց թողել, ինչի հետևանքով էլ երեխաների ինքնազգացողությունը վատացել է։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Այս պահին դպրոց են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, Հ. Չալաբյանի կողմից էլ ստեղծվել է քննչական խումբ։

***
Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչներ՝ 

12-ամյա Էդուարդ Ղ-ն
14-ամյա Գագիկ Հ-ն
13-ամյա Միլենա Գ-ն
8-ամյա Սյուզաննա Խ-ն
16-ամյա Ժենյա Գ-ն
10-ամյա Գոհար Պ-ն
12-ամյա Հարութ Վ-ն
15-ամյա Շահանե Ա-ն
10-ամյա Մարի Ն-ն
13-ամյա Միլենա Պ-ն
11-ամյա Սյուզաննա Վ-ն
14-ամյա Անգելինա Վ-ն
10-ամյա Վահե Ս-ն
13-ամյա Արևիկ Կ-ն
11-ամյա Վահե Պ-ն
14-ամյա Նարե Օ-ն
14-ամյա Գայանե Հ-ն
14-ամյա Լիդա Մ-ն
14-ամյա Կարեն Բ-ն
11-ամյա Վանուհի Ս-ն
13-ամյա Նոնա Դ-ն
13-ամյա Արփինե Ղ-ն
13-ամյա Մարի Գ-ն
11-ամյա Անի Մ-ն
13-ամյա Ալբերտ Վ-ն
10-ամյա Ալեն Վ-ն
7-ամյա Ինեսա Բ-ն
8-ամյա Արտյոմ Բ-ն
8-ամյա Անգելինա Ղ-ն
15-ամյա Ֆեդյա Մ-ն
14-ամյա Սերյոժա Բ-ն
11-ամյա Շահեն Ա-ն
14-ամյա Էլեն Հ-ն
12-ամյա Արամե Մ-ն
14-ամյա Միլենա Ս-ն
11-ամյա Լիա Ա-ն
13-ամյա Մարի Հ-ն
68-ամյա Գյուլվարդ Ո-ն (նույն դպրոցի ուսուցչուհի)։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր