211652_close_icon
views-count560 դիտում article-date 20:08 24-01-2023

100 տոննա մթերք գտնվում է Գորիսում, և Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ

«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ:

Բեռը տեղափոխելու հնարավորության դեպքում՝ այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների:

Նշված իրավիճակում անթույլատրելի ենք համարում այս թեմայի շուրջ համացանցով և բնակչության շրջանում մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը, որոնք հանրությանը բացահայտ մոլորեցնելու նպատակ են հետապնդում:

Նմանատիպ նյութեր