211652_close_icon
views-count2507 դիտում article-date 17:38 24-01-2023

Cointelegraph հռչակավոր կայքի անդրադարձը Fasttoken-ի հանրային վաճառքին

Թվային ակտիվների աշխարհում հայտնի համաշխարհային Cointelegraph կայքը անդրադարձել է Fastex էկոհոմակարգի պաշտոնական թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի մեկնարկին:

Պարբերականը խոսել է հայկական ծագմամբ կրիպտոարժույթի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի հաջող մեկնարկի և մեծ լսարանին այն հասանելի դառնալու մասին: Հիշեցնենք, որ Fasttoken-ը հանրային վաճառքի երեք օրերի ընթացքում ունեցել է 0,35 եվրո ֆիքսված արժեք: Հունվարի 21-ից սկսած՝ թվային ակտիվը հասանելի է նաև Fastex Exchange հարթակում: Հատկանշական է, որ հանրային վաճառքից կարճ ժամանակ անց կրիպտոարժույթը գրանցում է գնային աճ՝ հասնելով 0,43 եվրոյի: 

FTN-ը այսօր բաց է ավելի քան 40 միլիոն և հասանելի՝ շուրջ 1 միլիոն ակտիվ օգտագործողի և 700 գործընկերոջ համար՝ SoftConstruct ցանցի 20 հարթակում:  

Web3 տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ օրերցօր մեծանում է հետաքրքրությունը ինչպես թվային, ակտիվների, այնպես էլ NFT խանութների նկատմամբ: Fastex-ը նույնպես անմասն չի մնում թվային աշխարհի միտումներից: Ընկերությունը վերջերս Դուբայում գտնվող Emirates առևտրի կենտրոնում բացեց աշխարհում առաջին NFT խանութ - սրահը՝ ftNFT-ը: 

Դե ինչ, միասին սովորենք նորը և հետևենք հայկական ծագմամբ թվային ակտիվի հաջողության ճանապարհին՝ աշխարհին ներկայանալով նոր ասելիքով: