211652_close_icon
views-count1204 դիտում article-date 12:16 18-01-2023

Հունվարի 18-ին կմեկնարկի հայկական ծագմամբ թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի փուլը

Բեկումնային ամսաթիվ հայկական թվային ակտիվների աշխարհում:

Fastex ընկերության պաշտոնական թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի մեկնարկը տրվելու է արդեն հունվարի 18-ին: Հայկական ծագմամբ թվային ակտիվի վաճառքի 3 օրերի ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել 10 միլիոն թոքեն՝ 0,35 եվրո բացառիկ արժեքով: Հիշեցնենք, որ վերոնշյալ արժեքը հասանելի է լինելու միայն հանրային վաճառքի շրջանակում: 

Հատկանշական է, որ Fasttoken-ի հանրային վաճառքին նախորդել են նաև մասնավոր վաճառքի և նախավաճառքի փուլերը, որոնց ընթացքում Fasttoken-ն ունեցել է ձեռքբերման հատուկ պայմաններ: Տեխնոլոգիական հսկա SoftConstruct ընկերության կողմից մշակված թվային ակտիվը շարունակում է իր զարգացման ճանապարհը: Հիշեցնենք, որ Fasttoken-ը գործում է Ethereum բլոկչեյնի վրա: Այսօր FTN-ն բաց է ավելի քան 40 միլիոն և հասանելի՝ շուրջ 1 միլիոն ակտիվ օգտագործողի և 700 գործընկերոջ համար՝ SoftConstruct ցանցի 20 հարթակում:  

Fastex էկոհամակարգը հիմնված է Web3.0-ի վրա: Այն հանդիսանում է Fasttoken կրիպտոարժույթի, Fastex Verse մետավերս տիրույթի , Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակի, Fastex Pay թվային ակտիվով Web3.0-ում վճարային համակարգի, ftNFT մարկետի, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյնի համար մեկ ընդհանուր հարթակ։ Հատկանշական է, որ վերջերս Դուբայում գտնվող Emirates առևտրի կենտրոնում բացվել է Fastex-ի կողմից ստեղծված՝ աշխարհում առաջին NFT խանութը՝ ftNFT:

Միացե՛ք Fastex-ի արագ զարգացող համայնքին և սովորե՛ք ավելին թվային ակտիվների աշխարհի և  Web3.0-ի մասին:

Մանրամասները հետևյալ հղմամբ

Նմանատիպ նյութեր