211652_close_icon
views-count540 դիտում article-date 13:45 24-01-2023

Հայտարարություն՝ Արցախի քաղաքացիների համար, որոնք մեքենա են ձեռք բերել, բայց չեն կարողացել վերադառնալ Արցախ

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Հայաստանից և այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են նախապես roadpolice.am կայքում կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում, նշելով Երևանի հաշվառման քննական բաժին:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

 Կայքում լրացնելով բոլոր հրահանգները, դուք կստանաք SMS հաղորդագրություն, որից հետո Ձեզ կհրավիրեն բաժին՝ հաշվառելու տրանսպորտային միջոցը:

 Հասցե ք. Երևան. Գաջեգործների փող., 76 շենք:

Նմանատիպ նյութեր