27196 դիտում
23:44 23-01-2023
Արտակարգ դեպք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. հիմա էլ բանտում աշխատակիցներն են իրար ծեծում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Այդ օրը նշված հիմնարկի 2-րդ տեղամասի պետ՝ Երևանի բնակիչ, 41-ամա Վարդան Բ-ն իր վերադասին հայտնել է, որ նույն օրը, կեսօրին 2-րդ տեղամասով անցնելիս է եղել, երբ մուտքի կիսաբաց դռնից լսել է, թե ինչպես են հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ՝ Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Արամ Հ-ն և Երևանի բնակիչ՝ 37-ամյա Տարոն Հ-ն իրար հետ զրուցում ու զրույցի ընթացքում վերջիններս իր հասցեին հնչեցրել են անձնական բնույթի վիրավորանք։
Ինքը մոտեցել է նրանց և փորձել է պարզել, թե ինչու են վիրավորում, ու ծագել է վիճաբանություն, որի ժամանակ Տարոն Հ-ն բռունցքով և ոտքով հարվածել է Վարդան Բ-ին, այդ թվում՝ որովայնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
2891 դիտում
19:39 25-12-2019
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է հոգեբանների ընդունելություն՝ ՀՀ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում