Էջմածինցի փոքրիկների համար վերանորոգված շքեղ մանկապարտեզը հեքիաթային աշխարհ է հիշեցնում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը Էջմիածնում նշանավորվել է թիվ 11 «Հասմիկ» մանկապարտեզում նոր խմբասենյակի, խոհանոցի եւ դահլիճի բացմամբ, որոնք քաղաքապետարանը վերանորոգել եւ կահավորել է բոլոր չափանիշներին համապատասխան:
Մինչ այդ, վաղ առավոտից Էջմիածնի պուրակներում քաղաքապետարանի նախաձեռնությամբ մանուկների համար գեղեցիկ համերգային ծրագրով հանդես են գալիս Կոմիտասի անվան մշակույթի պալատի սաները: Իսկ երեկոյան` քաղաքապետարանի հարակից պուրակում սպասվում է մանուկների պաշտպանության օրվան նվիրված ուրախ եւ տոնական համերգ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը լուսանկարները ներկայացնում է ստորեւ: