211652_close_icon
views-count31830 դիտում article-date 09:41 23-01-2023

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Առինջ գյուղում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից կրակել ու սպանել են ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանի «հովվաշուն» ցեղատեսակի շանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն  է ահազանգել Կոտայքի մարզի մի բնակիչ, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում անհայտ անձինք հրազենի գործադրմամբ շուն են վնասել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված գյուղ են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 7-րդ փողոցում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը կրակելու միջոցով սատկացրել է «Գերմանական հովվաշուն» ցեղատեսակի շանը, ապա դիմել փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շունը պատկանում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբաններից մեկին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, ավտոմեքենայի գտնվելու վայրը, վարորդին ու կատարողներին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր